Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Պակիստանն անվանել է «ահաբեկչություն կրող նավ»: Այս մասին նա հայտարարել է Գոայի գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի առաջնորդների հանդիպմանը՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Մեր տարածաշրջանում ահաբեկչությունը լուրջ վտանգ է խաղաղության, անվտանգության և զարգացման համար»,- ասել է Մոդին:
Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ «ահաբեկչության կրողը» հարևան երկիրն է՝ առանց նշելու այդ երկրի անունը: Ինչպես հայտնի է, Պակիստանի և Հնդկաստանի հարաբերությունները սրվել են: Սեպտեմբերի 18-ին Քաշմիրի բազայի վրա հարձակման հետևանքով զոհվել են հնդիկ 19 զինվորականներ, ինչը ավելի է խորացրել երկու երկրների միջև հակասությունը:









































