ԱՄՆ-ի հայտարարությունը Ռուսաստանի դեմ կիբերհարձակման նախապատրաստության մասին հանդիսանում է խաղ կրակի հետ, հայտարարել է տեղեկատվական անվտանգության միջազգային համագործակցության ոլորտում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Կրուտսկիխը: Այդ մասին հայտնում է Interfax-ը:
«ԱՄՆ-ը պատրաստվում է կիբերհարձակման և ցանկանում է մեզ վախեցնե՞լ: Դա միամիտ և անպատասխանատու է նրանց կողմից: Նրանք փորձում են խաղալ կրակի հետ, սակայն կարող են նաև այրել տունը»,- ասել է նա:
Կրուտսկիխը ընդգծել է, որ «Ռուսաստանի դեմ ոչ մի գործողություն չի մնա անպատիժ»: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը պայմանավորվելու փոխարեն փորձում է վախեցնել Ռուսաստանին:









































