Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան կարող էր խուսափել «կոշտ Brexit-ից», եթե նա իրեն չպահեր արտասովոր երեխայի նման և հիշեր, որ փոքր կղզային պետություն է։
Այդ մասին հայտարարել է Շոտլանդական ազգային կուսակցության անդամ Փոլ Մոնագանը, որը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամ է։
Նրա խոսքով՝ եվրոպական շատ երկրներ հոգնել են Մեծ Բրիտանիայից, որն իրեն պահում է շփացած երեխայի նման:
«Մեծ Բրիտանիան կարող էր խուսափել կոշտ սցենարից։
Բրիտանական կառավարությունը չի ցանկանում ընդունել, որ Բրիտանիան 21-րդ դարում ոչ մեծ կղզային պետություն է և ոչ ավելին»,- ասել է շոտլանդացին։










































