Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակը «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող Դաբիք քաղաքի ռազմական գործողությունը։
Դաբիքի ռազմական գործողությանը մասնակցում է ԴԱԻՇ-ի մոտ 1200 զինյալ։ Բացի դրանից՝ ռազմական գործողության մեջ ընդգրկված են տանկեր ու մարտական ինքնաթիռներ։
Հաղորդվում է, որ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը շարունակվում է արդեն 53 օր։











































