Բացի երաժշտական ժառանգությունից՝ Մայքլ Ջեքսոնից հետո մնացել են նաև նրա անհավանական տաղանդավոր 3 երեխաները:



Ավագ որդի Փրինսը և միակ դուստր Փերիսը ծնվել են փոփ երաժշտության արքայի երկրորդ կնոջից` Դոբի Ռոյից: Ներկայումս նրանք 19 և 18 տարեկան են: Իսկ կրտսեր որդին` Փրինս II-ը, ծնվել է փոխնակ մորից: Թե ինչպիսի տեսք ունեն նրանք այժմ՝ ներկայացնում է novosti-n.org-ը:


Ամենահայտնին փոփ-արքայի դուստր Փերիս Ջեքսոնն է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ նրան կնքել են Մաքոլեյ Կալկինը և Էլիզաբեթ Թեյլորը:

Առաջին անգամ Փերիսը ներկայացել է հանրությանը հոր հուղակավորության ժամանակ, երբ հրաժեշտի խոսք է կարդացել: Մայքլի մահվանից հետո երեխաների խնամքն իր վրա է վերցրել նրանց տատիկը՝ Քեթրին Ջեքսոնը:

Իսկական գեղեցկուհի դարձած Փերիսը կառուցում է մոդելի և դերասանուհու կարիերա, շատ է ճանապարհորդում և վարում է ակտիվ կյանք:






2015 թվականին նա սկսել է հանդիպել ֆուտբոլիստ Չեստեր Կաստելոուի հետ, և նույն տարում էլ բաժանվել է նրանից:

Ներկայումս նա ճանապարհորդում է իր նոր բոյֆրենդի հետ և լուսանկարներով կիսվում Instagram-ում:










































