Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակելել է Լեհաստանի երկու քաղաքացու՝ 1.2 տոննա բյուրեղային MDMA պահելու համար, որն օգտագործում են ecstasy (M) թմրանյութ պատրաստելու համար, հայտնում է Reuters-ը:
Սիդնեյի հյուսիսում ռեյդի ժամանակ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել ecstasy-ի ավելի քան 4 միլիոն հաբ` շուրջ 145 միլիոն դոլար արժողությամբ: Ոստիկանությունում նշել են, որ այդ խմբաքանակի բռնագրավումը 2016 թվականին ոչ միայն ամենախոշորն է երկրում, այլև Ավստրալիայի պատմության ընթացքում քանակի մեծությամբ չորրորդն է:
Լեհաստանի երկու ձերբակալված քաղաքացիներին մեղադրանք են ներկայացրել թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման համար: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ բանտարկություն:
Հաղորդվում է, որ հետաքննությունը շարունակվում է, և բացառված չեն այլ ձերբակալություններ:




































