«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հերքել շրջանառվող լուրերն այն մասին, որ ակումբի ղեկավարությունը պահանջում է իր հրաժարականը:
«Փորձում եմ հասկանալ, թե ով է ցանկանում տեսնել իմ հրաժարականը: Բարդ է: Դժվար է խոսել այս իրավիճակի մասին, քանի որ կենտրոնացած եմ աշխատանքիս վրա և ցանկանում եմ բարելավել թիմի խաղը:
Հիանալի հարաբերություններ ունեմ ակումբի ղեկավարության հետ: Մենք բոլորս քրտնաջան աշխատում ենք` վերջին արդյունքները փոխելու և թիմի խաղի որակը բարձրացնելու համար»,- Mirror-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:









































