Disney ստուդիան էկրանավորում է իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպը, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմի պրոդյուսորներն են Գորդոն Գրեյը և Բիլի Ռեյը: Ռեյը հայտնի է «Կապիտան Ֆիլիպս» և «Սոված խաղեր» ֆիլմերով: Նա նաև հանդիսանում է սցենարի հեղինակը:
Ինչ վերաբերվում է Գրեյին, ապա նա վաղուց համագործակցում է Disney-ի հետ: Նա հռչակվել է մի շարք սպորտային դրամաներով:
Աղբյուրների խոսքերով` էկրանավորումը ցանկանում են անել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի ոգով:








































