Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի մասին:
««Եվրո 2016»-ի մեկնարկից առաջ երկրպագուները չէին ցանկանում Ժիրուն տեսնել մեկնարկային կազմում, սակայն հետագայում այդ ֆուտբոլիստը փոխեց բոլորի վերաբերմունքն իր հանդեպ:
Ժիրուն հիանալի ֆուտբոլիստ է: Ես գիտեմ, որ կարող եմ հույսս դնել նրա վրա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստին անհրաժեշտ է աջակցություն, որպեսզի նա կարողանա իր լավագույն խաղը ցուցադրել խաղադաշտում», – ասել է Վենգերը:






































