Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ թուրք զինվորականների փոխադրամիջոցը ընկել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ծուղակը: Այն պայթել է Մարդին-Դիարբեքիր ավտոճանապարհին տեղադրված պայթուցիկի վրա:
Պայթյունի հետևանքով զոհվել է 3 զինվորական: Վիրավոր զինվորականներին տեղափոխել են հիվանդանոց:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ 4 այլ նահանգներում առավոտյան ժամերին PKK-ականների գործած հարձակումների հետևանքով վիրավորվել է 13 զինվորական:









































