«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած ավտոբուստի վթարի դեպքով տեղի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հատկացրել է երկու ավտոմեքենա՝ մեկով վթարի հետևանքով մահացած 5 անձանց մարմինները կտեղափոխվեն Հայաստան, իսկ մյուսով՝ վիրավորները:
Նշենք, որ մեր տեղեկություններով ՝ ավտոբուսում գտնված անձինք, ովքեր բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չեն ստացել և չեն հոսպիտալացվել, գտնվում են Բեսլանի ադմինիստրատիվ շենքերում:
Այսօր արդեն իսկ Հայաստան կտեղափոխվեն վթարի հետևանքով մահացածների մարմինները:
Կայքի տեղեկություններով՝ նախնական տվյալների համաձայն վարորդը քնած է եղել:









































