Պեկինի քաղաքային իշխանություններն այսօր առավոտյան սմոգի պատճառով հայտարարել են տագնապի բարձր՝ «դեղին» մակարդակ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Օդի աղտոտվածության որոշման 4 մակարդակ ունեցող համակարգը Չինաստանում սահմանվել է 2013 թվականին։ Համաձայն սահմանված կանոնների՝ քաղաքային իշխանությունները տագնապի «կարմիր» մակարդակ են հայտարարում, երբ ուժեղ սմոգը անընդմեջ շարունակվում է ավելի քան 3 օր, «նարնջագույն»՝ 3 օր շարունակվելու դեպքում, «դեղին»՝ 2 օրվա դեպքում, և «կապույտ»՝ մեկ օրվա դեպքում։
Քաղաքում քառակուսի մետր խորանարդում PM2,5 մասնիկների պարունակությունը հասել է 193 միկրոգրամի, մինչդեռ ԱՀԿ-ի սահմանած անվտանգ մակարդակը կազմոմ է խորանարդ մետրում 25 միկրոգրամ։









































