Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հարավային Կովկասում գործում է հարաբերությունների շատ բարդ համակարգ. Ֆյոդոր Լուկյանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:

– Պարոն Լուկյանով, ինչո՞վ եք բացատրում ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը Սիրիայի հարցի շուրջ, կարո՞ղ ենք սա համարել Ռուսաստան-Արևմուտք լարվածության նոր փուլ:

– Անշուշտ, սա նոր փուլ է, շատ կտրուկ սրացում է, որը դիվանագիտական գործընթացի ձախողման հետևանքն է: Ոչինչ չստացվեց մի շարք պատճառներով, ըստ էության՝ ոչինչ չստացվեց, սպառվեցին քաղաքական-դիվանագիտական մեխանիզմի բոլոր կապերը, իսկ եթե նմանատիպ հակամարտություններում ձախողվում է դիվանագիտական գործընթացը, ապա միանում է ռազմականը: Ուստի այժմ բոլորը որպես ելակետ են ընդունում, այսպես ասած, «proxy war»-ի՝ միջնորդավորված դիմակայության, պատերազմի իրավիճակը, իսկ այդ իրավիճակը երկու բաղադրիչ ունի, առաջին բաղադրիչը փորձելն է խուսափել ուղղակի բախումից, ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում, որովհետև Ռուսաստանի պաշտպանության նախարարության այդ ահարկու հայտարարությունները ուղղված են նրան, որ ամերիկացիները հասկանան վիճակի լրջությունը, որ սա արդեն խաղ չէ:

– Նկատի ունեք իրավիճակը կոնկրետ Սիրիայո՞ւմ, թե՞ ավելի գլոբալ առումով:

– Բնականաբար, Սիրիայում: Եթե երկու ռազմական գերտերությունները իրար կողք կողքի են գտնվում Սիրիայում, դա կարող է, այսպես ասած, խթան դառնալ ռազմական բախման համար:

Իսկ երկրորդ բաղադրիչը, հակառակը, բոլոր հնարավոր միջոցներով միջնորդավորված դիմակայությունը խորացնելն է, և այստեղ մենք տեսնում ենք ամենը, ինչ հնարավոր է՝ մեղադրանքներ Ռուսաստանի հասցեին ռազմական հանցագործությունների համար, պաշտոնական մեղադրանքներ հաքերության մասին, և ամենայն հավանականությամբ՝ Միացյալ Նահանգները կմեծացնի աջակցությունը սիրիական ընդդիմությանը:

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկացի բարձրաստիճան զինվորականներից մեկի վերջին հայտարարությունը, որում կարծիք էր հայտնել, թե ռազմական բախումը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև «գրեթե երաշխավորված է»:

Ես չգիտեմ, թե ով է դա ասել: Ավելի շատ նման է լրագրողական ինչ-որ հայտարարության:

– Ոչ, դա իրական հայտարարություն է, որն արել է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Մարկ Միլլին:

Ամերիկացի զինվորականները, ինչպես և ռուս զինվորականները, շահագրգռված են, որ հակամարտությունը չվերաճի ուղղակի բախման:

Համաձայն զսպման հայեցակարգի՝ որքան նրանք շատ են խոսում այդ մասին հրապարակայնորեն, այնքան ավելանում են հնարավորությունները խուսափելու բախումից: Դրանք զգուշացնող հայտարարություններ են, բայց, ամեն դեպքում, եթե երկու ռազմական տերությունները գործում են կողք կողքի՝ առանց որևէ համակարգման և բոլորովին հակադիր շահերով, դա արդեն թույլ է տալիս ենթադրել, թե ինչ կարող է լինել:

– Ինչպե՞ս է այս դիմակայությունը ազդում մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ընդհանրապես կան մի քանի «թեժ կետեր», որոնց շուրջ Արևմուտքը և Ռուսաստանը համագործակցում են կամ մրցակցում: Ձեր կարծիքով՝ երկու կենտրոնները այս պայմաններում ինչպե՞ս են փոխհարաբերվելու Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

– Դե, ինչպես գիտենք, Ղարաբաղյան հակամարտությունը աշխարհի կենտրոնն է…

– Դուք, իհարկե, հեգնում եք:

– Ընթանում է նյարդերի ընդհանուր, շատ լուրջ պայքար: Որևէ մեկը հատուկ ծրագիր չունի, որ այստեղ այսպես պետք է անել, այնտեղ՝ այնպես, պարզապես ստեղծվել է անվստահության, կասկածամտության և թշնամանքի ընդհանուր մթնոլորտ: Հասկանալի է, որ այս իրավիճակում առաջինը կարող է պայթել Ուկրաինան, կան բոլոր նախադրյալները դրա համար:

Ինչ վերաբերում է մյուս կոնֆլիկտներին, չգիտեմ, որովհետև նույն Հարավային Կովկասում գործում է հարաբերությունների շատ բարդ համակարգ, և չի կարելի ասել, թե այնտեղ միմյանց դեմ են կանգնած Ռուսաստանը և Ամերիկան:

– Բայց չէ՞ որ Ամերիկան և Ռուսաստանը շատ կարևոր խաղացողներ են Ղարաբաղյան կարգավորման մեջ:

Ռուսաստա՞նը, այո, հետո ի՞նչ: Բայց չէ՞ որ այնտեղ այնպիսի վիճակ չէ, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից է, իսկ Ամերիկան՝ Ադրբեջանի, իրավիճակը շատ ավելի բարդ է, հետևաբար այդ հակամարտությունում չեն կարող լինել գծային սխեմաներ, բայց ես դժվարանում եմ ասել, որ ցանկացած ընդհանուր անկայունություն կարող է ինչ-որ կերպ հրահրել լոկալ անկայունություն:

– Իսկ ընդհանրապես գլոբալ իրավիճակը ազդո՞ւմ է լոկալ կոնֆլիկտների, նույն ուկրաինական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի վրա:

– Իհարկե, ազդում է: Այստեղ մեկ այլ կարևոր հանգամանք կա, «սառը պատերազմից» հետո մենք բազմիցս տեսել ենք այդ իրավիճակը, երբ ընտրական շրջանի ավարտին, հատկապես Ամերիկայում, շատ է սրվում նյարդային վիճակը: Ամեն անգամ այդպես է եղել թե՛ Քլինթոնի, թե՛ Բուշի, թե՛ Օբամայի դեպքում, ամեն ինչ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների համար վերջանում է շատ ցածր կետի վրա: Այս անգամ, իհարկե, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան նախորդ դեպքերում:

Երբ այս շրջանն անցնի երկու ամիս անց, ավարտվի ընտրական մրցավազքը, և սկսվի վարչակազմի փոփոխությունը, մի կողմից հույս կա, որ կթուլանա այդ նյարդային, լարված վիճակը, մյուս կողմից՝ նոր վարչակազմը, ով էլ ընտրվի, իրեն դիրքավորելու է որպես «հակաօբամա», Թրամփը՝ անկեղծ, Հիլարին՝ ավելի քիչ ակնհայտ, բայց թե՛ մեկը և թե՛ մյուսը համաձայն չեն Օբամայի քաղաքականության հետ: Ուստի Միացյալ Նահանգները կարող է ավելի ագրեսիվ դառնալ Ուկրաինայի հարցում և ավելի շատ աջակցել Կիևին:

– Կարծում եք՝ մեծ տարբերություն կլինի՞ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ Ռուսաստանի, մեր տարածաշրջանի ուղղությամբ՝ կախված նրանից, թե ով կհաղթի նախագահական ընտրություններում:

– Այն, իհարկե, տարբեր կլինի, բայց որակապես չի փոխվի. Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն մնալ համակարգային մրցակիցներ: Դա ներդրված է համակարգի հիմքում, անձերի գործոնն այստեղ էական չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում