Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է Սիրիայով Պարսից ծոցից դեպի Եվրոպա գազատար անցկացնելու ծրագրերի առկայությունը: Այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավադա» թերթին տված հարցազրույցում:
Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա Սիրիայով անցնող գազատար կառուցելու ծրագրերի մասին առկա ենթադրություններին Ասադը պատասխանել է, որ այդպիսի խոսակցություն չի եղել, քանի որ այդ դեպքում Սիրիան կդառնար կարևոր խաղացող էներգետիկ ոլորտում:
«Կարծում եմ՝ Արևմուտքը երբեք Սիրիային թույլ չէր տա այդքան ազդեցիկ դառնալ, քանի որ Սիրիան արևմտյան խամաճիկ չէ»,- ասել է Ասադը:









































