Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի առևտրի ու մաքսային նախարար Բյուլենթ Թյուֆենքջին հայտարարել է, որ Անկարան լավատեսություն է պահպանում ԵՄ-ին անդամակցելու հարցում՝ չնայած բանակցային գործընթացը հիշեցնում է ձգձգվող նշանադրություն.
«Մենք շատ երկար տարիներ կրում ենք ԵՄ-ի մատանին և այդքան տարիների սպասումներից հետո բարդ է ասել, թե արդյոք կլինի հարսանիք։ Այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն 53 տարի։
Սակայն մենք պահպանում ենք լավատեսություն։ Մեր վերջնական նպատակը ԵՄ-ին անդամակցելն է, մենք ցանկանում ենք դառնալ ԵՄ-ի մի մասը, և դա կնպաստի մեր զարգացմանը»։










































