Չինաստանի ամենահարուստ մարդը ճանաչվել է Dalian Wanda Group-ի ղեկավար Վան Ցզյանլինը, որի կարողությունը կազմում է 32.1 միլիարդ դոլար:
Հինգշաբթի օրը Hurun Research Institute հետազոտական կազմակերպությունը հրապարակել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Անցած տարի նույնպես Չինաստանի ամենահարուստ մարդը ճանաչվել էր Վան Ցզյանլինը: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը կրճատվել է 2%-ով: Վան Ցզյանլինը նաև 2013 թվականին է ճանաչվել Չինաստանի ամենահարուստ մարդը: Այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվել է 22 միլիարդ դոլար:
Վարկանիշի երկրորդ տեղում Alibaba Group ինտերնետ ընկերության հիմնադիր Ջեկ Մանն է, որի կարողությունը կազմում է 30.6 միլիարդ դոլար, ինչը 41%-ով ավել է անցած տարվա համեմատությամբ: Եռյակը 24.6 միլիարդ դոլարով եզրափակում է Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Պոնի Ման:
Hurun Research Institute-ի տվյալներով՝ ներկա պահին աշխարհում հաշվվում է 754 չինացի միլիարդատեր, որոնցից 594-ն ապրում են Չինաստանում, 94-ը՝ Մակաոյում, Հոնկոնգում և Թայվանում, իսկ մյուսները՝ աշխարհի այլ երկրներում:








































