Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում հայտնաբերվել է մաքսանենգ խողովակաշար, որով մատակարարվել է վառելանյութ։
Խողովակաշարը հայտնաբերվել է Իրանի սահմանից 800 մետր հեռավորության վրա, նրա երկարությունը կազմել է 3800 մետր։ Անվտանգության ուժերն այդ գործողության ժամանակ ձերբակալել են 25 մարդու։
Նրանց մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներ, գնդացիրներ, ինչպես նաև մաքսանենգ ծխախոտ, ծխախոտ և այլն՝ ընդհանուր 2.6 միլիոն լիրա արժողությամբ (1 դոլարի փոխարժեքը կազմում է 3.1 լիրա)։









































