ՀԱՊԿ անդամ-երկրները Երևանում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով մինչև 2025թ. անվտանգության ռազմավարության մեջ հակահրթիռային պաշտպանության համակարգի միակողմանի տեղակայմանը, սահմանադրական կարգի փոփոխությանը կվերաբերվեն որպես արտաքին սպառնալիքների: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Ուժերի հավասարակշռությունը խախտող գործունեությունը՝ ներառյալ ՀՀՊ համակարգի միակողմանի տեղակայումը, գլոբալ հարվածի գաղափարի հնարավորությունների ավելացումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, պետական իշխանության կազմալուծմանը և սահմանադրական կարգի փոփոխությանն ուղղված գործունեությունը ՀԱՊԿ անդամ-երկրներում»,- ասել է Ուշակովը:









































