Թուրքիայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Ստամբուլում անցկացվող Գեզի պուրակի բողոքի ակցիայի 17 մասնակցի: Ձերբակալվածների թվում է Գերմանիայից իրավապաշտպան Կլաուս Մյուլլերը, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
Ակցիան անցկացվել է ի հիշատակ մայիս-հունիսին կայացած ցույցերի ժամանակ զոհվածների, հաղորդում է Interfax-ը:
Թուրքիայում ցույցերն սկսվել էին մայիսի 31-ին բնապահպանների ակցիայից, որոնք հանդես էին գալիս Գեզի պուրակի կենտրոնում շինարարության դեմ: