Բժիշկների տվյալնեով՝ սեպտեմբերի սկզբից Հալեպի բնակելի թաղամասերում գրոհայինների գնդակոծություններից զոհվել է ավելի քան 130 երեխա։ Երկու հիվանդանոցներից (Կենտրոնական և Ար-Ռաի) ստացված տեղեկությունների համաձայն՝ բոլոր երեխաները զոհվել են բեկորային կամ հրազենային վնասվածքներից։
«Զոված երեխաների թիվը, ըստ ամենայնի, կարող է ավելին լինել 130-ից, քանի որ քաղաքի ծայրամասերում կան պոլիկլինիկաներ և մասնավոր հիվանդանոցներ»,- ասել է Կենտրոնական հիվանդանոցի աշխատակիցը՝ նշելով, որ մյուս կլինիկաներում զոհերի և վիրավորների թիվը հաշվել չեն կարող։
Այսօր առավոտյան ահաբեկիչներն ականանետային հարձակման են ենթարկել Հալեպի Սլեյմանիա թաղամասի դպրոցը՝ խլելով 7 երեխայի կյանք, ևս ավելի քան 10-ը վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։









































