Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ուկրաինայի միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում համագործակցելու մասին առաջին համաձայնագիրը։
Այն կնքվել է ուկրաինական «Ուկրինմաշ» և թուրքական «Հավելսան» պաշտպանական ընկերությունների միջև և առնչվում է ռադար արտադրելուն։
«Ուկրինմաշի» գլխավոր տնօրեն Սերգեյ Սլյուսարենկոն հայտարարել է, որ դա Թուրքիայի ու Ուկրաինայի միջև պաշտպանական ոլորտի առաջին համաձայնագիրն է։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը կարևոր է իրենց համար, քանի որ այն դեպի ՆԱՏՕ-ի երկրներ նոր շուկաներ է բացում ։









































