Իռլանդացի դերասան Լիամ Քանինգհեմը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Դավոս Սիվորթի դերով, Գերմանիայում այցելել է ծանոթ սիրիացի փախստականին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերի սկզբին Հորդանանում տեղի է ունեցել Քանինգհեմի առաջին հանդիպումը 16-ամյա Հուսամի հետ World Vision բարեգործական կազմակերպության շրջանակներում: Այժմ դերասանն անսպասելիորեն այցելել է նոր ծանոթին, որը գերմանական վիզա է ստացել և ապրում է Շտուտգարտում:
Դեռահասը նշել է, որ շատ երջանիկ է անակնկալի համար: «Սա կարծես հանդիպում է հոր հետ»,- նշել է նա:










































