Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ կշարունակի ելույթներն ազգային հացվաքականում մինչև «Մունդիալ-2018»-ի ավարտը: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
«Ես 30 տարեկան եմ, ոչ թե 35 կամ 36: Կշարունակեմ աշխատել: Արդեն ասել եմ, որ չեմ պատրաստվում ավարտել միջազգային կարիերաս: Ես հանձնվողների դասին չեմ պատկանում:
Զգում եմ, որ դեռ կարող եմ օգնել թիմիս: Հասկանում եմ, որ ներկայիս խաղը տարբերվում է 20 տարեկանում ցուցադրած խաղից: Սակայն օժտված եմ որակներով, որոնք անհրաժեշտ են թիմիս»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռունին չէր ընդգրկվել Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում Սլովենիայի ընտրանու դեմ խաղում:










































