Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Նոր կառավարության ծրագիրը գրվելու է «Գազպրոմ»-ում. Արմեն Մարտիրոսյան

Երեկ նախագահ Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Ազգային ժողովում ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց ՀՀԿ-ից դուրս գալու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: «Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Այնպես չի լինում, որ մի քանի տարի իշխանական դաշտում ես լինում, առավել ևս բարձրաստիճան պաշտոն ես զբաղեցնում և մեկ րոպեի ընթացքում դառնում ես խիստ ընդդիմադիր, գոնե ինչ-որ ժամանակ պետք է անցնի»: Անդրադառնալով դիտարկմանը, որ Վ. Դալլաքյանը հայտարարել է, որ 4 տարի է՝ «քարեր է հավաքում, և ժամանակն է եկել դրանք նետելու», Ա. Մարտիրոսյանը նշեց. «4 տարի է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է և քարե՞ր է հավաքում… Կուզենայի, որ նա մնար խորհրդարանում, որպես պրոֆեսիոնալ պատգամավոր: Շատ նորմալ եմ համարում, որ Վ. Դալլաքյանն ուզում է նոր կուսակցություն ստեղծել»:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Վ. Դալլաքյանը եղել է իշխանության մեջ և կրում է իշխանության վարած քաղաքականության ամբողջ պատասխանատվությունը:

«Ընտրություններից առաջ պետք է տեղ ունենալ քաղաքական դաշտում, թող պայքարի, բայց ես ոչ թե այդ առումով եմ դիտարկում, այլ խնդիրն այն է, թե կարո՞ղ ենք իրական ընդդիմադիրներով իրավիճակ փոխել երկրում: Իրական ընդդիմությունը ցանկանում է համակարգային փոփոխություններ իրականացնել, պատրաստ է իր եսը մի կողմ դնել, գնալ համագործակցության՝ երկրում արմատական փոփոխություններ կյանքի կոչելու համար,- նշեց Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իշխանության գործողությունները մարդկանց ընդդիմադիր են դարձրել:

Ա. Մարտիրոսյանի գնահատմամբ՝ ՏԻՄ ընտրությունները չպետք է ճշմարտության վերջնաղբյուր համարենք, նրա խոսքով՝ մեր քաղաքացիները հասկանում են, որ ՏԻՄ ընտրություններով ոչինչ չի փոխվելու:

«Կառավարության ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կգրվի «Գազպրոմում», կհաստատվի Ռուսաստանի պետդումայի դուստր ձեռնարկություն ՀՀ պառլամենտում»,- ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում