Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի շարքերից հեռացվել է 233 զինվորական, որոնցից 158-ը սպաներ են: Դա իրականացվել է իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ պայքարի շրջանակներում:
Հաղորդվում է, որ զինված ուժերի շարքերից հեռացված զինվորականներից 201-ը ներկայացնում էին ռազմաօդային ուժերը, իսկ 32-ը՝ ռազմածովային ուժերը: Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է ընդհանուր առմամբ 3939 զինվորական:








































