G7-ի երկրներն ընդունել են ֆինանսական ոլորտում կիբեռանվտանգության ապահովման ծրագիր՝ համապատասխան սպառնալիքների աճի հետ կապված: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի ֆինանսների նախարարությունում, որն այս տարի նախագահում է G7-ում:
«Կիբեռհարձակումներն ավելի հաճախակի են դառնում, դրանք ավելի լուրջ և բարդ են, այնպես որ, միջազգային ֆինանսական համակարգի կիբեռանվտանգության բարելավումը կարևորագույն առաջադանք է G7-ի երկրնորի համար»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Ճապոնիայի ֆինանսների նախարարությունում հավելել են, որ G7-ի երկրները կիբեռանվտանգության ապահովման ուղղությամբ կաշխատեն G7-ի փորձագետների խմբի միջոցով:
Նշված միջոցառումները ներառում են կիբեռանվտանգության ապահովման մեթոդները G7-ի յուրաքանչյուր երկրի կարիքներին հարմարեցնելու, տեղեկության փոխանակման անհրաժեշտություն: Ծրագրի հեղինակները նաև նշել են, որ անդամները պետք է պարբերաբար վերանայեն կիբեռհարձակումների դեմ պայքարի ռազմավարությունը՝ դրա թերությունները ժամանակին պարզելու համար:








































