CNN TÜRK-ի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայում բեռնատար գնացք են պայթեցրել։
Միջադեպը գրանցվել է ժամը 14.00-ին՝ Էրզինջան (Երզնկա) նահանգում։ Քուրդ զինյալների թիրախում գտնվել է Սիվաս (Սեբաստիա) նահանգի Դիվրիղի շրջանից Էրզինջան եկող, 23 վագոնից բաղկացած գնացքը։
Գնացքը պայթել է նախապես ռելսերի վրա քուրդ զինյալների տեղակայած պայթուցիկից, որը գործի է դրվել հեռակառավարմամբ։ Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել։









































