Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին հանդիպումն անցկացրեց Եվրո-2017 ընտրական փուլում:
Մինչև 21 տարեկանների ազգային թիմը Երևանում հյուրընկալել էր Ուելսի հավաքականին (1-3): Ազգային ընտրանին առաջին գնդակը բաց թողեց 19-րդ րոպեին՝ գոլի հեղինակ դարձավ Էլիս Հարիսոնը: Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց՝ Արամ Շախնազարյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում միակ գնդակի հեղինակ դարձավ Արտյոմ Սիմոնյանը: Մինչև հանդիպման ավարտը Ուելսի հավաքականը խփեց նաև 3-րդ գնդակը: Աչքի ընկավ Թոմաս Օ՛Սալիվանը:
Ընտրական այս փուլում Հայաստանի հավաքականը վաստակեց միայն մեկ միավոր և զբաղեցրեց վերջին տեղը:






































