Թուրքիայի արևմուտքում՝ Էգեյան ծովում տեղակայված Գեկչեադա կղզում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Առավել ուժգին ստորերկրյա ցնցումներ Թուրքիայի երկրակեղևում տեղի են ունեցել 1999թ.՝ Մարմարի ծովի շրջակայքում: Այն ժամանակ ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 7.4 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 18 հազար մարդ: