ՀՀ վարչապետի որոշմամբ Նարեկ Սարգսյանը նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նարեկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ», – նշված է վարչապետի որոշման մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ Նախագահը հոկտեմբերի 8-ին հրամանագիր էր ստորագրել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի վերակազմակերպելու մասին:
Նախագահը մեկ ամիս ժամանակ է տվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` հրամանագրից բխող համապատասխան որոշումներն ընունելու համար:










































