Հոկտեմբերի 19-ին Բեռլինում տեղի կունենա «Նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումն Ուկրաինայի հարցով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով: Այս մասին երեքշաբթի Europe1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Օրլովը:
«Այո, դա այդպես է: Տիկին Մերկելը «նորմանդական ձևաչափի» 3 ղեկավարներին հրավիրել է հանդիպել ընթրիքի շուրջ, այն տեղի կունենա հոկտեմբերի 19-ի երեկոյան՝ Բեռլինում»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին:







































