Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի ցանկացել խոսել ապագայի մասին: Արգենտինացի մասնագետը հուսով է, որ կաշխատի այն ակումբում, որտեղ ոգևորությամբ կկատարի իր պարտականությունները:
«Չգիտեմ, թե որտեղ կլինեմ 10 տարի անց: Չեմ պատրաստվում գուշակել ապագան: Ես բավականություն եմ ստանում իմ ամենօրյա աշխատանքից, որը ձգտում եմ որքան հնարավոր է բեղմնավոր կատարել: Դա մեզ առաջ է մղում:
Հավանաբար, կաշխատեմ այն մարդկանց հետ, ում սիրում եմ: Բոլոր դեպքերում, կաշխատեմ այն ակումբում, որտեղ ոգևորությամբ կկատարեմ իմ պարտականությունները»,- AS-ը մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:









































