Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է առաջնագիծ և հանդիպել զինվորականների հետ: Նրա խոսքով՝ վերջին շրջանում շփման գծում միջադեպերը հաճախակիացել են:
Իր ելույթում Հասանովն անդրադարձել է նաև Երևանում անցկացված զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր» համալիրների ցուցադրմանը. «Մենք ամբողջական տեղեկատվություն ունենք հայերի ցուցադրած հրթիռների մարտավարական-տեխնիկական առանձնահատկությունների մասին: Դա չի փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը հօգուտ հայկական կողմի»:
Հասանովը վստահեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը «կարող են պատասխանել և ոչնչացնել» այդ («Իսկանդեր») հրթիռները:








































