Սաուդցի դեռահաս Աբու Սինը 5 տարով կազատազրկվի YouNow առցանց չաթում ամերիկուհու հետ սիրախաղի համար։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ինչպես հայտնում է պարբերականը՝ անչափահաս դպրոցականը կապվել է Կալիֆոռնիայից 21-ամյա Քրիստինա Կրոկետի հետ և կատակով առաջարկել ամուսնանալ իր հետ։ Ի պատասխան՝ ամերիկուհին մատին նկարել է ամուսնական մատանի և սեր խոստովանել դեռահասին։ Դրանից հետո նրանք մի քանի անգամ կապ են հաստատել տեսակապով և սիրախաղ արել, իսկ Կրոկետն իրենց զրույցների ձայնագրությունները տեղադրել է YouTube-ում։
Արդյունքում առաքինության խթանման հանձնաժողովի և կրոնական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են դեռահասին անբարո վարքի համար։ Նրան մեղադրել են բարոյական և կրոնական նորմերը վարկաբեկող նյութերի ստեղծման և երկրի բնակիչների մասին բացասական կերպարի ձևավորման համար։ Ներկայում դեռահասը սպասում է դատին:









































