Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Սերժ Սարգսյանը Նյու Յորքի ներդրումային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում կայացած ներդրումային համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: Հանրապետության Նախագահը քննարկումներ է ունեցել Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգի, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի, «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տ նօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ ԱԶԲ-ին ՀՀ անդամակցության անցած տասը տարիների ընթացքում ձևավորվել է արդյունավետ համագործակցություն: Սերժ Սարգսյանը կարևորել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային նախագծերը, այդ թվում` ենթակառուցվածքների զարգացման, տարբեր ոլորտներում ցուցաբերվող տեխնիկական աջակցության, մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերը, որոնք միտված են տնտեսության մրցունակության բարձրացմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Հայաստանի տնտեսական զարգացման ներկայիս փուլում մեծապես կարևորելով ներդրումների ներգրավումը` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ նյույորքյան համաժողովի կազմակերպմանն աջակցելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրի համար առաջնահերթություն համարվող ոլորտների զարգացմանը ԱԶԲ-ի «Հայաստանի գործընկերության ռազմավարության» շրջանակներում բանկի օժանդակության վերաբերյալ: Բանկի փոխնախագահ Վենկայ Ժանգը հայտարարել է, որ ԱԶԲ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ` ի լրումն իրականացվող ծրագրերի նախատեսելով օժանդակություն նաև սոցիալական ենթակառուցվածքների, տնտեսական միջանցքների զարգացման, բարեփոխումների, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ, որը, նրա համոզմամբ, կնպաստի ներդրումների ներգրավմանը երկրի տնտեսության մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանի և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում օգտակար հանածոների հանքավայրերի հայտնաբերման և զարգացման առաջատար ընկերություն «Լիդիան Արմենիան»-ի ընթացիկ գործունեությանը, մասնավորապես` Ամուլսարի հանքավայրի շահագործման ուղղությամբ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին և զարգացման ծրագրերին: «Լիդիան Արմենիան»-ի հարյուր տոկոս բաժնետեր «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահը Սերժ Սարգսյանին վստահեցրել է, որ բնապահպանական բոլոր պահանջներին և միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող հանքարդյունաբերական խոշոր ներդրումային ծրագիրը կնպաստի նաև համայնքների և, ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսական զարգացմանն ու դրական ազդեցություն կունենա ՀՆԱ-ի վրա: Հովարդ Սթիվենսոնն ընդգծել է, որ իր գլխավորած ընկերությունը նման աշխատանքով փորձում է ցույց տալ, որ հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաներով բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի ու համայնքների համար շահավետ հանքարդյունաբերություն զարգացնել, և որ Հայաստանը արտաքին ներդրումների համար բաց երկիր է:

Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ: Զրուցակիցները քննարկվել են Հայաստանում շուրջ մեկ տարի առաջ բացված «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության այդ ժամանակահատվածի արդյունքները և մեր երկրում մինչ այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային հաջորդ փուլի նախապատրաստական աշխատանքները: Կողմերը երկ ուստեք բարձր են գնահատել ձևավորված համագործակցության մակարդակը, որը, նրանց համոզմամբ, ընկերությանը հնարավորություն է տվել գործունեության կարճ ժամանակահատվածում տեսանելի արդյունքներ արձանագրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում