Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին վիրահատության ավարտից հետո ստացած աջակցության համար:
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին էին այս ծանր ժամանակահատվածում: Ցանկանում եմ հնարավորինս շուտ ապաքինվել և խաղադաշտ դուրս գալ», – ասել է Մոնտոլիվոն:
Հիշեցնենք, որ Մոնտոլիվոն ծնկի վիրահատության էր ենթարկվել, ինչի պատճառով իտալացի ֆուտբոլիստը ստիպված կլինի դուրս գալ շարքից շուրջ կես տարով:






































