Քեմբրիջի դուքսը և դքսուհին արքայազն Հարիի հետ միասին պտտվել են «Լոնդոնյան աչք» Սատանայի անիվով հանուն բարեգործության, հայտնում է Hello-ն: Ակցիան նվիրված է Հոգեկան առողջության օրվան, որը նշվում է հոկտեմբերի 10-ին:
Ինչպես նշում է պարբերականը, նրանք առաջինն են բրիտանական թագավորական ընտանիքից, ովքեր պտտվել են այդ հայտնի կարուսելում: Նրանց դիմավորել է երկրպագուների հսկայական ամբոխը:
Այդ ձևով թագավորական ընտանիքի ներկայացուցիչները աջակցել են Heads Together ընկերության նախաձեռնությանը, որի նպատակն է հոգեկան առողջության հետ կապված նախապաշարմունքների դեմ պայքարը:







































