Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները նռնականետով հարվածել են զննման աշխատանքներ կատարող թուրք զինվորականներին:
Միջադեպը գրանցվել է Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1 և վիրավորվել 6 զինվորական:
Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնել էր, որ օգոստոսի 29-ից PKK-ի դեմ պայքարում սպանվել է անվտանգության ուժերի 88 ներկայացուցիչ:









































