Կուբայի Պետխորհրդի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն առաջարկել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պարգևատրել կավե մեդալով։ Այս մասին նա գրել է Կոմկուսի կենտկոմի պաշտոնական տպագիր մարմին հանդիսացող Granma թերթում տպագրված «Մարդկության անորոշ ճակատագիրը» վերտառությամբ հեղինակային հոդվածում։
«Առաջին անգամ երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ իրարանցում. պարոն Թրամփը, որին համարում էին փորձառու մասնագետ, պարտվեց, ինչպես Բարաքն իր քաղաքականությամբ։ Այժմ հարկ կլինի նրանց կավե մեդալ տալ»,- գրել է նա՝ հարևան երկիրն անվանելով ամենահզոր իմպերիալիստական պետությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին 55 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Կուբայի Սանտա Կլարա քաղաք։








































