Մեկ մարդ զոհվել է և նվազագույնը ութ մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ հզոր փոթորիկի հետևանքով, որը հարվածել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգին և նրա մայրաքաղաք Մելբուռնին: Ինչպես հայտնում է տեղական Age պարբերականը, քամու ուժը Մելբուռնի հյուսիսային արվարձաններում գերազանցել է 120 կմ/ժ-ը: Ավելի քան 100 հազար տուն մնացել են առանց էլեկտրականության:
Վիկտորիայի փրկարար ծառայությունները նահանգի բնակիչներից օգնության խնդրանքով ստացել են ավելի քան 2400 կանչ: Քամին տապալել է ավելի քան 1200 ծառ, որոնցից շուրջ 500-ը ընկել են տների վրա: Զոհվածը Միլգրոուվի բնակչկուհի է, որը գտնվել է իր տանն այն պահին, երբ տան վրա ընկել է հսկայական ծառը:
Օդերևութաբանները հայտնում են, որ փոթորիկը կշարունակվի ողջ երեկո և կսկսվի խաղաղվել կեսգիշերից հետո:

















































