Trend գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Նեզիհ Դամջին, երկրի ավիացիոն ուսումնարանների գերագույն հրամանատար, գեներալ-մայոր Աթիլլա Օզթյուրքը և Թուրքիայի ռազմաավիացիոն դպրոցների հրամանատար, գեներալ-մայոր Զիյա Ջամալը հրաժարական են ներկայացրել՝ գրում է թուրքական Hürriyet-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, տարեսկզբից մինչ օրս Թուրքիայի ռազմաօդային ուժերից հրաժարական է ներկայացրել 170 զինծառայող, որոնցից 123-ը՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուներ:
Սպասվում է, որ օգոստոսի 1-4-ն Անկարայում կանցկացվի բարձրագույն ռազմական խորհրդի նիստ՝ երկրի նախագահի ու վարչապետի մասնակցությամբ: