Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն «Տոտենհեմ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակն է: Լոնդոնցիները կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է հզորացնել թիմի կիսապաշտպանության գիծը: Իսկոն բավականաչափ խաղաժամանակ չի ստանում «արքայական ակումբ»-ում և կարող է համաձայնել այլ ակումբ տեղափոխվել:
Marca-ի փոխանցմամբ` «Տոտենհեմ»-ը վաղուց է հետևում է Իսկոյին, սակայն նրա տրանսֆերը ձեռք բերելու բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Ձմռանը լոնդոնցիները տրանսֆերային հերթական առաջարկով կդիմեն տաղանդավոր ֆուտբոլիստին:







































