«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել այն մարդու մասին, ով, ըստ նրա, ամենամեծ ազդեցությունն է ունեցել ֆուտբոլի զարգացման գործում:
«Ես չեմ կարող անել այն, ինչ արել է Կրուիֆը: Յոհանը լավագույնն էր: Ահա թե ինչու էի հաճախ այցելում Կրուիֆին, երբ մարզում էի «Բարսելոնա»-ն: Փորձում էի գնալ նրա ուղիով, և մենք նվաճեցինք բազմաթիվ տիտղոսներ:
Կրուիֆը ֆուտբոլի պատմության ամենաազդեցիկ անձնավորությունն է: Երբ Յոհանը գլխավորեց «Բարսելոնա»-ն, այն մեծագույն ակումբ էր, որը, սակայն, չուներ ֆուտբոլային մշակույթ:
Մեր գլխավոր մարզիչն արգենտինացի էր, և մենք արգենտինական ոճով էինք խաղում, այնուհետև ակումբը գլխավորեց գերմանացի մասնագետ, և մենք խաղացինք գերմաներեն: Սակայն Կրուիֆը վերջ դրեց այդ ամենին` թիմը հասցնելով մեծ հաջողությունների»,- The Guardian-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































