Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան չի բացառում մեծամասնական ընտրակարգով ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը մի շարք ընտրական օկրուգներում, հայտնում է TASS-ը: Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ նա հայտնել է, որ «ներկա պահին ԿԸՀ-ի աշխատակիցները մշակել են 1415 ընտրատեղամասերի տվյալները մեծամասնական պատգամավորների ընտրությունների միամանդատ օկրուգներում, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է»:
«Ներկա պահին առկա տվյալները թույլ չեն տալիս ասել, թե քանի օկրուգներում կպահանջվի անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ մեծամասնական ընտրակարգով, սակայն, հնարավոր է, որ բավականին մեծ քանակությամբ օկրուգներում հարկ կլինի անցկացնել երկրորդ փուլ»,- նշել է Ժվանիան: Նա հայտնել է, որ մնացած ընտրատեղամասերում շարունակվում է ընտրությունների նախնական արդյունքների մշակումը:









































