Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ավելի վաղ սահմանված վիզային սահմանափակումները չեղարկելու հարցով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Ինչպես գիտեք, մինչև ճգնաժամը մեր պետությունների քաղաքացիները կարող էին ճամփորդել առանց վիզայի ստացման անհրաժեշտության: Առանց վիզայի հարաբերությունները օգտակար են և զբոսաշրջությանը, և առևտրին, և ընդհանուր առմամբ մեր երկրներին: Անկասկած, մենք շարունակում ենք շփումները՝ վերադարձնելու համար առանց վիզայի հարաբերությունները»,- հայտարարել է նա:
Զեյբեքչին նշել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների նախկին մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է չեղարկել թուրքական ներմուծման վրա Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումները:









































