Չճանաչված Հյուսիսային Կիպրոսում անցկացվող խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական հաշվարկների, 50.4% ձայներով հաղթում է թուրքական Հանրապետական կուսակցությունը:
Նիկոսիան աշխարհի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանական ընտրությունները համարում է ապօրինի:
Թուրքական Հանրապետական կուսակցությունը հավաքում է 41.2% ձայներ, իսկ Ազգային միասնության կուսակցությունը՝ 28.4%:
Պաշտոնական տվյալները հայտնի կդառնան միայն գիշերը:
Թուրքական Հանրապետական կուսակցությունը միակուսակցական կառավարություն ձևավորելու համար պետք է ստանա ձայների 42%-ը և խորհրդարանի 50 տեղերից զբաղեցնի 26-ը: