Իտալական «Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է թիմի նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինի՝ «Յուվենտուս» տեղափոխության մասին:
«Իգուաինի տեղափոխության համար առաջարկներ ստացել ենք նաև «Արսենալ»-ից ու «Ատլետիկո»-ից, սակայն մենք չէինք ցանկանում հրաժարվել Գոնսալոյի ծառայություններից:
Իգուաինը փողի համար չի ընտրել «Յուվենտուս»-ը: «Նապոլի»-ին Գոնսալոյին առաջարկեց 5-ամյա պայմանագիր՝ շատ ավելի բարձր աշխատավարձով, քան նրան առաջարկել էր «Յուվենտուս»-ը», – ասելէ Դե Լաուրենտիսը:






































