Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է Ավստրիայի ընտրանու դեմ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպման արդյունքը:
Բեյլի կարծիքով՝ ավստրիացիները սեփական հարկի տակ կարող են խնդիրներ ստեղծել ցանկացած մրցակցի համար:
«Շատ բարդ արտագնա հանդիպում էր: Հիանալի է, որ մենք կարողացանք ոչ-ոքի ավարտել հանդիպումը: Ուելսի հավաքականը 1 միավոր վաստակեց դժվարին խաղում: Ավստրիայի ընտրանին սեփական հարկի տակ խնդիրներ կստեղծի ցանկացած մրցակցի համար:
Գիտենք, որ չկարողանք ցուցադրել մեր լավագույն խաղը: Դժվար էր, բայց մենք դեռ կշարունակենք աշխատել»,- BBC-ն մեջբերում է Բեյլի խոսքերը:








































