Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն 4 ամիս ընդմիջումից հետո վերադարձել է Բեռլին և ձեռնամուխ է եղել իր լիազորությունների կատարմանը:
Նա Գերմանիայից Թուրքիա էր կանչվել այն բանից հետո, երբ Բունդեսթագը հունիսի 2-ին բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Դրանից հետո Թուրքիան Գերմանիայում չորս ամիս ներկայացված էր հավատարմատարի մակարդակով:
Այժմ Գերմանիայի ու Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները վերստին դեսպանների մակարդակով է: Քարսլըօղլուն Գերմանիա է վերադարձել ուղիղ 4 ամիս և 4 օր անց:
Նա կարճ ժամանակով (40-45 օր) է պաշտոնավարելու Բեռլինում, քանի որ Գերմանիայում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Ալի Քեմալ Այդընը: Քարսլըօղլուն Բեռլինում կմնա մինչև Թուրքիայի նոր դեսպանի ժամանումը:








































