General Motors-ն այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով 2,49 միլիոն ավտոմեքենաներ է վաճառել: Այս մասին է տեղեկացվում ամերիկյան ընկերության ֆինանսական զեկույցում: Այսպիսով, GM-ը վեց եռամսյակների ընթացքում առաջին անգամ վաճառքի ցուցանիշներով առաջ է անցել իր հին մրցակցից՝ Toyota-ից, որն ապրիլ-հունիս ամիսներին 2,48 միլիոն ավտոմեքենաներ է վաճառել:
Ինչևէ, ճապոնական ընկերությունը կիսամյակային տվյալներով 4,91 միլիոն վաճառված ավտոմեքենաների ցուցանիշով դեռ առաջատարի դիրքերում է մնում, այն ժամանակ, երբ GM-ի ավտոմեքենաների վաճառքը վեց ամիսներին 4,58 միլիոն է կազմում: Երրորդ տեղը Volkswagen-ն է զբաղեցնում՝ 4,7 միլիոն վաճառված մեքենաների ցուցանիշով:
General Motors-ի երկրորդ եռամսյակի շահույթը 1,2 միլիարդ դոլար է կազմում այն ժամանակ, երբ ընկերությունը մեկ տարի առաջ 1,5 միլիարդ դոլարի շահույթ է ունեցել: Եկամուտը 37,6 միլիարդից հասել է մինչև 39,1 միլիարդ դոլարի:
Toyota-ն GM-ին խոշորագույն ավտոարտադրողի կարգավիճակից զրկել էր 2008 թ., երբ ամերիկյան ընկերությունը ճգնաժամի պատճառով դժվար իրավիճակի մեջ էր հայտնվել: 2011 թ. ճապոնական ընկերությունը երկրաշարժի և Թայլանդում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով զրկվել էր առաջին տեղից: Այն խոշորագույն արտադրողի կարգավիճակը կրկին նվաճել էր 2012 թ.: